211652_close_icon
views-count55334 դիտում article-date 18:14 01-11-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 54-ամյա վարորդը Կապս գյուղում ГАЗ 3110-ով կողաշրջված հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում; Ժամը 12:50-ի սահմաններում  Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Արմեն Շահբազյանը իր վարած ГАЗ 3110  մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում  Կապս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Շահբազյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով  տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանի և Ռոման Հարությունյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  Ն. Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազաբալոնը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր