Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով
Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ:
Հովհաննիսյանը դուրս է եկել ԱԱ-ի 1/8 եզրափակիչ, որտեղ նոյեմբերի 1-ին կմրցի Մարիո Լավեգար (Դոմինիկյան Հ.)-Հիլ Ռոսքոու (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ, հայտնում է Armsport.am-ը: