915 դիտում
12:45 26-10-2021
«Հայաստանն» առաջարկում է ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերանայել Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատելու նախագիծը և ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Իսկապես այս օրենքի նախագիծը մի խորհուրդ, որ կարող է ունենալ, հետևյալն է, որ իսկապես պետք է շատ աշխատել: Ակնհայտ է, որ պետք է շատ աշխատել: Բայց այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ չէ, և հիմա պետք է նման ազդակ տալ: Այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է շատ ավելի շատ աշխատեն: Առաջարկներից մեկը, որ քննարկում էինք հանձնաժողովի նիստում, հետևյալն էր, որ որոշակի անցումային շրջան նախատեսեինք: Սկզբում թող օրենքն անմիջապես ուժի մեջ մտնի նախարարների, վարչապետի, փոխվարչապետերի, պատգամավորների, փոխնախարարների համար»,- ասաց Վարդևանյանը:
Ըստ նրա՝ սակայն ողջ հասարակության համար նման հրատապության նպատակը տեղին չէ:
«Մեր խմբակցության կողմից ներկայացնելու ենք առաջարկ, որ հունվարի 2-ը և 7-ը ևս լինեն ոչ աշխատանքային»,- ասաց պատգամավորը:
Նախագծով առաջարկվում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և 7-ը:

Նմանատիպ նյութեր
7112 դիտում
14:52 21-01-2021
Կառավարությունն առաջարկում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը
2934 դիտում
13:13 15-04-2021
Կառավարությունն առաջարկում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և 7-ը. Մեսրոպ Առաքելյանը դեմ է
3732 դիտում
14:04 16-09-2021
Նոր նախագիծ. Ամանորին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը
Այս բաժնից
301 դիտում
16:50 26-04-2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն