ԱԱ. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունյան առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Գուրգեն Մադոյանը վստահ հաղթանակ տարավ մեկնարկային մենամարտում՝ 5։0, հայտնում է Sport.News.am-ը:
67 կգ քաշայինների 1/32 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մենամարտեց սլովենացի Ալջազի Սիրցելի հետ եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` 30:27, 30:27, 30:27, 30:26, 30:26:
1/16 եզրափակիչում Մադոյանի մրցակիցը կլինի լեհ Դամիան Դուրկաչը։