211652_close_icon
views-count20919 դիտում article-date 12:07 25-10-2021

Ավտովթար՝ Արարատի մարզում. 82-ամյա վարորդը «07»-ով կողաշրջված հայտնվել է դաշտւմ. վարորդը տեղափոխվել է հիիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 82-ամյա Յաշա Ղազարյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհիե երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր