211652_close_icon
views-count2597 դիտում article-date 21:19 23-10-2021

Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած, ըստ իրենց ընկալման, «մանդատներից. Արամ Վարդևանյան

Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ 3 տարի այս իշխանությունները նույնիսկ ամենահասարակ հարցերում հղում են տալիս այդ դրույթին՝ առանց ընկալելու դրա իմաստը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Միաժամանակ, պետական և ազգային կենսական հարցեր լուծելիս մոռանում են այդ դրույթն՝ առհասարակ։

2020 թվականի հոկտմեբերի 19-ին մոռացել էին այդ դրույթը, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ավելի հստակ էին մոռացել այդ դրույթը։

Այս պահին ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են», ու այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը, ու կրկին ժողովրդից թաքուն։

Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած, ըստ իրենց ընկալման, «մանդատներից»»,- գրել է պատգամավորը»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր