106471 դիտում
20:42 21-10-2021
Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ
Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից:
Այս պահին նշված անձինք նույնպես հետազոտվում են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Այս պահին հիվանդանոցում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներից մեկը սպա է: Այս պահի դրությամբ 3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:
Այդ պահին վիրավորին հետազորտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:
Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
17281 դիտում
19:48 04-04-2016
Արցախի զինվորական հոսպիտալից մի քանի վիրավորների պատրաստվում են տեղափոխել Երևանի զինվորական հոսպիտալ
2305 դիտում
12:17 21-11-2020
ՀՀ զինվորական դատախազն Արցախում այցելել է Մարտակերտի շրջան և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ