3093 դիտում
13:19 20-10-2021
Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել. «Փաստինֆո»
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն Աղվան Հովսեփյանին ՀՔԾ-ի կողմից վերագրվող արարքում բացակայում է փողերի լվացման հանցակազմը։ Մասնավորապես՝ եթե անգամ դրամական միջոցը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ապա դրա լոկ փոխանցումը այս կամ այն հաշվեհամարին դեռ փողերի լվացում չէ, ՎԴ-ն այդ հանցակազմը կապել է դրա փոխանցման արդյունքում արհեստական՝ փաստացի գոյություն չունեցող գործարքի ձևակերպման միջոցով այդ գումարը օրինական շրջանառության մեջ դնելու հետ, քանզի միայն նման եղանակով հնարավոր կլինի հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրը քողարկել, թաքցել կամ էլ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներին հաղորդել օրինական տեսք։
Հակառակ մեկնաբանության արդյունքում, կարող է ստեղծվել ոչ իրավաչափ այնպիսի իրավիճակ, երբ հանցավորը հանցագործության արդյունքում գոյացած դրամական միջոցն ուղղակի, առանց որևէ արհեստական գործարքի ձևակերպմամբ փոխանցի այս կամ այն հաշվեհամարին հետագայում դրանից պարզապես օգտվելու համար կամ էլ հանցավոր ճանապարհով ձեռքբերված այլ գույքը սեփականության իրավունքով գրանցի իր կամ այլ անձի անունով և արդյունքում դրա համար ենթարկվի քրեական պատասխանատվության նաև փողերի լվացման հանցակազմով, ինչը որևէ կերպ չի բխում վկայակոչված նախադեպային իրավունքից, քանզի ակնհայտ է, որ նկարագրված պայմաններում անձի դիտավորությունն ուղղված է ոչ թե այդ գույքը օրինական շրջանառության մեջ դնելուն, այլ պարզապես օգտվելուն։
Ալեքսանյանի դիտարկմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը Աղվան Հովսեփյանին երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելիս, իր որոշման մեջ որևէ կերպ չի պատճառաբանել արարքի քրեաիրավական որակումը։ Ընդ որում, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Աղվան Հովսեփյանին վերագրվող անօրինական եկամուտ ստանալու համար առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքները հավաստի են, ապա անգամ նման պայմաններում փողերի լվացման մասին խոսք գնալ չի կարող։ Մասնավորապես, համաձայն մեղսագրվող ենթադրյալ փողերի լվացման առաջին դրվագի, Աղվան Հովսեփյանը ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացել է 309.404.414 ՀՀ դրամի եկամուտ, որով 2009-2015թթ ընկած ժամանակահատվածում Բյուրականում կառուցել է առանձնատուն, որը հետագայում հաշվառել է նախ նրա որդու, ապա՝ կնոջ անվամբ, մինչդեռ, փողերի լվացման հանցակազմի բուն էությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական ծագումը թաքցնելն ու խեղաթյուրելն է։ Տվյալ պարագայում, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ դրամական միջոցները գոյացել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, որևէ կերպ չի թաքցվել դրամական միջոցների ծագման աղբյուրն ու պատկանելիությունը, քանի որ փաստական հանգամանքներից, միևնույն է, ակնհայտ է, որ առանձնատունը կառուցվել է հենց ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գոյացած գումարի միջոցով։

Նմանատիպ նյութեր
1465 դիտում
22:19 19-10-2023
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով
2575 դիտում
16:57 05-10-2024
Փողերի լվացման մեջ մեղադրվող Հովհաննես Շահինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան
4131 դիտում
23:05 05-09-2019
Դավիթ Սանասարյան. Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել
Այս բաժնից
937 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան