211652_close_icon
views-count1451 դիտում article-date 23:42 19-10-2021

Օլիմպիական կրակն ուղևորվեց Պեկին

Պեկինի   ձմեռային օլիմպիական խաղերի  կրակը հանդիսավոր պայմաններում  այսօր  հանձնվել է   կազմակերպիչներին: Արարողությունը տեղի է ունեցել   Աթենքի  << Պանատինաիկոս >>  ստադիոնում:

Միջոցառմանը ներկա են եղել  Հունաստանի  նախագահ Կատերինա Սակելարոպուլուն,  Հունաստանի ԱՕԿ –ի  ղեկավար Սպիրոս Կապրալոսը, << Պեկին – 2022 >>  կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ -ի փոխնախագահ Յույ  Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք: 

Համավարակի  պատճառով հանդիսականներ չեն  հրավիրվել:

Սպիրոս  Կապրալոսը կրակը  հանձնել է  Յույ  Ցյանցզինին:

Օլիմպիական կրակը հատուկ  չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է  Պեկին: 

24 -րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4 -20 -ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4 -13 -ը:

Նմանատիպ նյութեր