211652_close_icon
views-count1627 դիտում article-date 13:45 19-10-2021

ԿԸՀ-ն վերահաշվարկի մասին 7 դիմում է ստացել. վերահաշվարկը կսկսվի այսօր

2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 19-ը` ժամը 11.00-ն: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

Սահմանված ժամկետում  ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 7 դիմում է ստացել  թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը (նստավայրը՝ ք.Գորիս): Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել Տաթև համայնքի 34/20, 34/21, 34/22, 34/23, 34/24, 34/25 և Գորիս համայնքի թիվ 34/12 տեղամասում:

Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել նաև սեփական նախաձեռնությամբ իրականացնել վերահաշվարկ Տաթև համայնքի 34/19 տեղամասում և Տեղ համայնքի 34/27 տեղամասում:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 14:00-ից կսկսի իրականացնել վերահաշվարկը:

Նմանատիպ նյութեր