211652_close_icon

Եթե այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից. Մելիքյան

views-count5730 դիտում article-date 12:57 18-10-2021

Երբ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ ամբիոնից նիկոլ փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ, նա հանգիստ գալիս ու ասում է. «Այդ մեղադրանքներին ժողովուրդն իր քվեով պատասխանել է հունիսի 20-ին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նույն տրամաբանությամբ, այսօր ժողովուրդն «իր քվեով» պատասխանեց Առուշ Առուշանյանին ներկայացված մեղադրանքներին։

Ուրեմն եթե հենց այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից։

Ազատությու՛ն քաղբանտարկյալ Առուշ Առուշանյանին։ Ազատությու՛ն մյուս բոլոր քաղբանտարկյալներին»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր