1356 դիտում
15:16 15-10-2021
Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են 2020-ի պատերազմի հետևանքով տուժած բնակչության կորուստների, կարիքների, ընկալումների և դիմակայության վերականգնման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ մեծամասշտաբ հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:
Ուսումնասիրվել են Արցախում և ՀՀ-ում գտնվող 20 հազար 297 արցախցի ընտանիքների առաջնային կարիքներն ու կորուստները, մարդկային կապիտալն ու առկա ռեսուրսները, ապագայի պլաններն ու մտադրությունները, ինչպես նաև հանրային բազմաբնույթ ծառայություններից օգտվելու մատչելիությունը:
Ծանոթանալով հետազոտության արդյունքներին՝ նախագահ Հարությունյանը նշել է դրանց կարևորությունը պետական ծրագրերի հստակեցման և հասցեականության բարձրացման առումով։ Երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն նաև ներկայացված տվյալները, որոնք ծրագրերն առավել արդյունավետ կդարձնեն:
Հանդիպման ընթացքում նախագահը հանձնարարել է նաև գյուղական համայնքներում ապաստանած տեղահանված ընտանիքների հետ աշխատանքներ սկսել նորանշանակ սոցիալական աշխատողների ընդգրկմամբ՝ պարզելու տնտեսական ակտիվացման համար նրանց ցանկությունները, կարիքներն ու հնարավորությունները, և, ըստ այդմ, 2022-ի պետական բյուջեում նախատեսել համապատասխան ծրագրեր ու միջոցներ:

Նմանատիպ նյութեր
3664 դիտում
23:24 11-06-2018
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
1048 դիտում
18:38 26-08-2022
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
670 դիտում
19:51 18-08-2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն
Այս բաժնից
736 դիտում
23:19 05-05-2024
Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
694 դիտում
17:07 05-05-2024
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
640 դիտում
16:41 05-05-2024
Վրաստանի պատրիարքը համախմբման կոչ է արել