Վալենտին Իվանովը մրցավարական սեմինար է անցկացնում Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ Մրցավարական բաժնի ղեկավար Սլավա Ղազարյանի հրավերով Հայաստանում է նախկինում հանրահայտ մրցավար, ներկայումս՝ ՖԻՖԱ-ի հրահանգիչ Վալենտին Իվանովը։
5-օրյա սեմինարի ընթացքում Իվանովն անդրադառնում է մրցավարական ամենատարբեր թեմաների։
Հոկտեմբերի 13-ին սեմինարին ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։