Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ն, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
«Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։