9678 դիտում
09:24 12-10-2021
Առողջապահության նախարարությունը նոր մեթոդ է մշակում, որպեսզի հանրությանը ստիպի պատվաստվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Առողջապահության նախարարությունը, մեր տեղեկություններով, նոր մեթոդներ է մշակում, որպեսզի հանրությանը ստիպի ամեն գնով պատվաստվել։ Ու սկսել են հենց իրենցից՝ բուժհաստատություններից։ Մեզ ասացին, որ նախարար Անահիտ Ավանեսյանը քովիդով հիվանդների բուժման համար դոտացիոն գումարներ ստացող բժշկական կենտրոններին հրահանգ է իջեցրել, որ այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսը եւ ավելին պատվաստված չի լինի, հաջորդ ամսվանից 30 տոկոսով պակաս ֆինանսավորում, ըստ այդմ` աշխատավարձ կստանան։ Եվ խոսքը միայն քովիդով հիվանդ բուժող բաժանմունքներին չի վերաբերում, այլ ամբողջ անձնակազմին։
Փոխարենը, այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսից ավելին պատվաստված կլինի, հակառակը՝ կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճար։ Սրանով նախարարությունը փորձում է բժիշկների շրջանում պատվաստման բարձր ցուցանիշ ապահովել, որպեսզի նրանց օրինակով շարքային քաղաքացիներն էլ պատվաստվեն։ Սրանով նաեւ մասամբ կլուծվի այն խնդիրը, որի մասին շատերն են ասում` հակապատվաստումային քարոզարշավը հիմնականում հենց բժիշկներն են անում։ Իսկ պատվաստված բժիշկը դժվար թե նման քարոզչություն անի: Մենք առողջապահության նախարարությունից այս թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք, սակայն այնտեղից մեզ ասացին՝ չեն մեկնաբանում տեղեկությունը։ Ինչը խոսում է այն մասին, որ տեղեկատվությունը ստույգ է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2772 դիտում
15:27 01-04-2017
ԻՊ-ը նոր մեթոդ է մշակում օդանավ ռումբեր տեղափոխելու համար. ԶԼՄ-ներ
5792 դիտում
15:54 23-12-2021
Հայաստանում պատվաստվել է 1․591․809 քաղաքացի. 500 մարդ պատվաստվել է 3-րդ դեղաչափով. Ավանեսյան
1596 դիտում
16:59 08-02-2017
ՀՀ Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս Բրազիլիա մեկնողներն պատվաստվել
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը