1236 դիտում
10:49 11-10-2021
Հայաստանը մասնակցում է Եվրոպայում սննդի ամենամեծ ցուցահանդեսին «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում
Հոկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանը մասնակցում է Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին՝ «Անուգա 2021»-ին։ Այն տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում:
Հայաստանը միասնական տաղավարով ներկայացնում են բուսական թեյերի արտադրության, չրարտադրության և պահածոների արտադրության ոլորտներում գործող ութ ընկերություններ։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել «Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։
«Անուգա 2021»-ն ամենամեծ միջազգային հարթակն է կապերի հաստատման և վաճառքի խթանման համար, որին հայաստանյան ընկերությունները ներկայացված են պանդեմիայի սկսելուց հետո։
Ցուցահանդեսին մասնակցությունը նպաստում է տեղական արտադրության առաջխաղացմանը, ինչպես նաև արտահանման ծավալների և աշխարհագրության ընդլայնմանը։
«Անուգա 2021»-ը հնարավորություն է տալիս սննդամթերքի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել և ապա ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները՝ արտադրությունից մինչև փաթեթավորում, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերային կապեր արտահանումը խթանելու համար։
«Նման առաջատար ցուցահանդեսներին մասնակցությունը կարևոր է հատկապես ներկայիս պայմաններում, երբ պանդեմիայի պատճառով ընկերությունները մեկուկես տարի զրկված են եղել գործընկերների և գնորդների հետ կենդանի շփման հնարավորությունից։
«Անուգա 2021»-ին մասնակցությունը նպաստում է, որ հայաստանյան ընկերությունների արտադրանքը դառնա առավել մրցունակ արտաքին շուկաների համար, և նոր ուղիներ բացվեն արտահանման համար», - նշում է Հայաստանում ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության (EU4Business) շրջանակում իրականացվող «Առևտրի համար պատրաստ» ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանը։
Ցուցահանդեսների վերսկսելուց հետո «Անուգա 2021»-ն ամենամեծն է Եվրոպայում մասնակից ընկերությունների թվով և տարածքի մեծությամբ։
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 4000 ընկերություններ աշխարհի 94 երկրներից։

Նմանատիպ նյութեր
991 դիտում
18:08 09-03-2023
Հայաստանը Բեռլինում մասնակցում է ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին
3628 դիտում
17:42 10-02-2020
Սննդի վերամշակման ոլորտի հայկական առաջատարները մասնակցում են «ProdExpo 2020» ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
649 դիտում
17:57 13-05-2015
Հայաստանը մասնակցում է IPHEX 2015 առողջապահական ցուցահանդեսին
Այս բաժնից
652 դիտում
21:27 26-11-2024
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում է
616 դիտում
20:59 26-11-2024
Մուրմանսկի փառատոնում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն արժանացել է 2 դիպլոմի
769 դիտում
20:35 26-11-2024
Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում