211652_close_icon
views-count2619 դիտում article-date 21:49 10-10-2021

Արցախում ժամը 20-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %

Արցախում ժամը 20:00-ին ավարտվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %: Տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն։ 

Մասնակիցների թիվն՝ ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան
Խաչմաչ՝ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %
Ծաղկաշատ՝ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %

Մարտակերտի շրջան
Նոր Ղազանչի՝ 98 ընտրողներից 69 կամ 70.4 %

Մարտունու շրջան
Հերհեր՝ 399 ընտրողներից 203 կամ 50.9 %

Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր