211652_close_icon
views-count909 դիտում article-date 18:21 14-04-2020

Ժամը 17։00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող կամ ընտրողների 37․5 %-ը

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ժամը 17.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը): [b]Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև.[/b] Ստորև ներկայացված է Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ մասնակիցների թիվը` ըստ ընտրական տեղամասերի. Ստեփանակերտ – 39003 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 10616 քաղաքացի կամ ընտրողների 27․2 %-ը Ասկերանի շրջան – 11 925 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 5522 քաղաքացի կամ ընտրողների 46․3 %-ը Հադրութի շրջան – 8521 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4237 քաղաքացի կամ ընտրողների 49․7 %-ը Մարտակերտի շրջան – 13 026 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 5601 քաղաքացի կամ ընտրողների 43 %-ը Մարտունու շրջան – 17 228 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 7305 քաղաքացի կամ ընտրողների 42․4 %-ը Շահումյանի շրջան – 2100 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 887 քաղաքացի կամ ընտրողների 42․2 %-ը Շուշիի շրջան – 3906 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1551 քաղաքացի կամ ընտրողների 39.5 %-ը Քաշաթաղի շրջան – 7096 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2973 քաղաքացի կամ ընտրողների 41.9 %-ը Երևան 1 ընտրատեղամաս – 832 ընդհանուր ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 147 քաղաքացի կամ ընտրողների 17.7 %-ը Հիշեցնենք, որ պայքարն ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև: Քվեարկության առաջին փուլում Արայիկ Հարությունյանն ստացել էր 36 076 քվե (49.26 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս):

Նմանատիպ նյութեր