211652_close_icon
views-count61967 դիտում article-date 18:10 09-10-2021

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 30-ամյա տղամարդը վիրավորում է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չինարի գյուղի «Չափաղրի» հանդամասում, ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է տուժել, ում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության փրկարարներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել զինվորական հոսպիտալ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորում ստացած քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ, 30-ամյա Նվեր Մակարյանն է:

Նմանատիպ նյութեր