2060 դիտում
10:41 09-10-2021
Պատկերացնենք, որ Հայաստանում ստեղծվել է «Տափակ երկիր» նախաձեռնություն․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եկեք պատկերացնենք, որ Հայաստանում ստեղծվել է «Տափակ երկիր» նախաձեռնություն, որն Ազատության հրապարակում հանրահավաք է անում, եւ դրա ընթացքում հռետորները փորձում են ապացուցել, որ երկրագունդը կլոր չէ, այն հարթ է բլիթի նման եւ դրված է երեք փղերի վրա: Այն, ինչ քարոզվում է այդ՝ ենթադրյալ նախաձեռնության կողմից, անհեթեթ է, մարգինալ է (այսօրվա տեսանկյունից), հակագիտական է, հակասում է առողջ բանականությանը: Բայց հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք լուսաբանել տվյալ հանրահավաքը: Ինձ թվում է՝ արժե, որովհետեւ մեր ընթերցողը (օգտատերը) իրավունք ունի իմանալու, որ կա այդպիսի նախաձեռնություն, որը քարոզում է ահա այդպիսի մարգինալ գաղափարներ:
Իհարկե, ցանկալի է դրան հակադրել մեկ այլ տեսակետ, որը ներկայացնում է Երկրագնդի մասին ժամանակակից պատկերացումները:
Հակապատվաստումային քարոզչությունն ինձ համար նույնքան մարգինալ է եւ անհեթեթ: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է թաքցնեմ, որ նման քարոզչություն կա եւ հնարավորություն չտամ այդ տեսակետի կողմնակիցներին՝ արտահայտվելու «Առավոտի» էջերում: Ուրիշ հարց, եթե նման քարոզչությունն օրենքով արգելվի, ինչպես, օրինակ, արգելված է բռնության կամ ռասիզմի քարոզը: Այդ դեպքում պետք է ենթարկվել օրենքին եւ, ի դեպ, չի բացառվում, որ երբեւէ հակապատվաստումային քարոզչությունն արգելելու օրենքի անհրաժեշտություն առաջանա:
«Սասնա ծռերը» հանրահավաք են անում եւ ասում են, որ մարդ սպանելը «ապստամբությանն» ուղեկցող կորուստ է: Այդ մոտեցումը ես չեմ ընդունում, բայց տվյալ կազմակերպության միջոցառումները մենք կանոնավոր կերպով լուսաբանում ենք:
Նիկոլականներն իրենց ելույթներում ասում են` պատերազմում պարտության համար մեղավոր են Վանեցյանը, Օհանյանը, Գասպարյանը, Տոնոյանը՝ ով ասես, բացի Փաշինյանից: Ես դրա հետ համաձայն չեմ: Գուցե այս ելույթները նո՞ւյնպես չհրապարակեմ:
Քոչարյանականներն ասում են, որ վարչապետը 4 միլիարդ է վերցրել, որ Ղարաբաղը ծախի: Այդ պնդումն ինձ անհեթեթ է թվում՝ արդյո՞ք դա պատճառ է, որ ես այն չվերարտադրեմ թերթի էջերում:
Էլ չեմ խոսում Ալիեւի ասածների մասին․․․
Եթե ես թերթում հրապարակեմ միայն այն կարծիքները, որոնց հետ համաձայն եմ, ապա ստիպված կլինեմ ինքս բոլորի փոխարեն գրել բոլոր հոդվածները: Ի դեպ, 90-ականների առաջին կեսին այդպիսի մի թերթ կար, որը կոչվում էր «Հնչակ Հայաստանի», եւ որի միակ հեղինակն այդ թերթի խմբագիր Եղիա Նաջարյանն էր: Էլի տարբերակ է՝ պարզապես հակասում է լրատվամիջոցի մասին իմ պատկերացումներին:
․․․ Հակապատվաստումային քարոզչությունն, անշուշտ, կարողանում է շահագործել մարդկանց տգիտությունը: Հենց տգիտությունն է խնդիրը: Ոչ միայն կորոնավիրուսի դեպքում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են