3140 դիտում
17:48 08-10-2021
ՀայՓոստը մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱՍԺ
ՀայՓոստը հատուկ ակցիայի շրջանակում մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները: Միջազգային ավիափոխադրող ընկերությունների հետ հաջող բանակցությունների շնորհիվ, ՀայՓոստը դեպի Եվրոպական երկրներ 1 կիլոգրամից ավել ծանրոցների համար առաքման սակագները իջեցրել է 50 տոկոսով՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոգրամի համար: Իսկ մանր կապոցների առաքման սակագինը իջեցրել է մոտ 25 տոկոս:
Համաշխարհային Փոստային Միությունը հոկտեմբերի 8-ին տոնում է Փոստի համաշխարհային օրը, որի առթիվ ՀայՓոստը բացեց նոր, հերթական վերաբրենավորված փոստային բաժանմունքը: Այն տեխնիկապես հագեցած է և ունի մի շարք նորարարություններ, ինչպես հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ,հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը, բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն և այլն:
Նոր փոստային բաժանմունքի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը և ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Արդիականացումից հետո այսօր վերաբացվում է նորացված այս գեղեցիկ, հարմարավետ, տեխնոլոգիական լուծումներով վերազինված փոստային բաժանմուքը։ Օրը նշանակալի է նաև նրանով, որ այսօր Փոստիհամաշխարհային օրն է, ինչի առիթով ուզում եմ սրտանց շնորհավորել ոլորտի բոլոր աշխատակիցներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ անչափ կարևոր և պատասխանատու իրենց գործունեությունում։ Այն հետևողական աշխատանքը, որն այսօր իրականացվում է «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, վստահություն է ներշնչում, որ առաջիկայում էլ ավելի կբարձրանա մեր բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և կընդլայնվի դրանց շրջանակը»,- նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս Փոստի համաշխարհային օրվա առթիվ և ողջունում մեր նորաբաց, վերաբրենդավորված բաժանմունքում: Մեր բաժանմունքները դառնում են ավելի հագեցած և ժամանակակից: Հոկտեմբեր ամսից առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի Եվրոպական բոլոր պետություններ ուղարկվող առաքանիների սակագները: Սա հնարավորություն կտա ամրապնդել Եվրոպայի հետ կապը և միաժամանակ աջակցել փոքր և միջին բիզնեսին»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Եվրոպական երկրների համար ծանրոցների և մանր կապոցների նոր սակագներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով. https://www.haypost.am/am/tariffs

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2445 դիտում
12:49 03-01-2022
ՀայՓոստը մինչև 40 տոկոսով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը
1801 դիտում
15:26 24-09-2020
Հայփոստը և Ռուսաստանի փոստը նվազեցրել են երկու երկրների միջև ծանրոցների փոխադրման սակագները
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»