«Հայաստան» խմբակցություն. Նիկոլ Փաշինյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. News.am
Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր հարկադիր պատվաստման մասին ու ցուցումներ տալիս իրավապահ մարմիններին, դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ պաշտոնեական լիազորությունների չարաշահում։
News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Փաստորեն, պատգամավորի կարծիքով, կառավարության ղեկավարը հանցավոր արարք է գործել, որի համար լիակատար պատասխանատվություն է կրում։
«Դա ենթադրում է հստակ քաղաքական պատվերի կատարում։ Մենք գործ ունենք դիկտատուրայի հաստատման հերթական փորձի հետ»,- ասաց Մինասյանը։