Մալխաս Ամոյանը դուրս եկավ միջազգային մրցաշարի եզրափակիչ
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մալխասը պայքարը սկսել է 1/4 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ահմեդ Յիլմազի նկատմամբ։
Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը եղել է ամերիկացի Ռայմոնդ Բունկերը, որին մեր ըմբիշը հաղթել է կրկին 9-0 հաշվով։
Եզրափակչում Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Մաքսիմ Եվտուշենկոն։