211652_close_icon
views-count26626 դիտում article-date 18:52 07-10-2021

Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել 15 տոննա բանանով բարձված վրացական Scania-ն. վերջինս կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած  Scania մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի  20-րդ կ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Զուգլիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ  Կարեն Դավթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր