211652_close_icon
views-count4115 դիտում article-date 14:36 07-10-2021

Բյուջեից 35 մլն դրամ հատկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Կառավարության պահուստային ֆոնդից 35 մլն դրամ հատկացնել Երևան-Էջմիածին մայրուղում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար կազմակերպելու համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ մրցույթը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին՝ Փարաքար-Էջմիածին հատվածում, 10 կմ երկարությամբ կրոսավազք:

«Այս 35 մլն դրամից 15 մլն դրամը մրցանակային ֆոնդն է, մնացածը կազմակերպչական տարբեր նպատակների համար է: Մրցաշարը կլինի երեք տարիքային խմբով: Առաջին խումբը 15-17 տարեկաններն են՝ 3 կմ հեռավորությամբ: Երկրորդ տարիքային խումբը 18-35 տարեկան կանայք են եւ 18-40 տարեկան տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ: Երրորդ խումբը 36-ից բարձր կանայք են եւ 41-ից բարձր տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ:

Առաջին տարիքային խմբում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրավողները կպարգևատրվեն նոթբուքներով:

2-րդ և 3-րդ տարիքային խմբերում առաջին տեղը գրավողը կստանա 1 մլն դրամ, 2-րդ տեղը գրավողը՝ 600 հազար դրամ, 3-րդ տեղը գրավողը՝ 400 հազար դրամ, 4-րդ տեղը գրավողը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը գրավողները կստանան 75 հազար դրամ, իսկ 11-20 տեղերը գրավողները՝ 50 հազարական դրամ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Նմանատիպ նյութեր