211652_close_icon
views-count44990 դիտում article-date 19:34 06-10-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 30-ամյա վարորդը Lexus-ով Մելիք գյուղ–Ճարճակիս ճանապարհին բախվել է հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 30-ամյա Ջիվան Ա.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Մելիք-Ճարճակիս  գյուղերի խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ջիվան Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Յուրի Հ.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Արագածոտնի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր