Լուկաս Սելարայանը միացավ Հայաստանի հավաքականին
ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբի 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը Ֆրանկֆուրտում միացել է Հայաստանի հավաքականին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Սելարայանը կմասնակցի հավաքականի երկրորդ մարզմանը Ֆրանկֆուրտում: Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Գերմանիայում:
ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականն նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի հետ, այնուհետև հոկտեմբերի 11-ին կհյուրընալվի Ռումինիայի ընտրանուն։