84762 դիտում
15:46 05-10-2021
Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում. aravot.am
«Առավոտի» տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը, որում նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է կատարել: Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ Freedom House-ը մինչ այս հայտարարություն էր տարածել, որ իրավապահ մարմինները, հղվելով Քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1 «Ծանր վիրավորանքի» հոդվածին, քրեական գործ են հարուցել ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։
Հայտարարության մեջ ասվում է. «Freedom House-ը մտահոգված է վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործով։ Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
8930 դիտում
20:46 05-10-2021
Քաղաքացին վիրավորական բառ է գրառել Փաշինյանի հասցեին. Ոստիկանությունը նախապատրաստում է նյութեր. aravot.am
Այս բաժնից
673 դիտում
19:27 31-12-2024
Եկեք փառք տանք Աստծուն, որ մի տարի ևս ապրելու պարգևը շնորհեց մեզ․ Արամ Ա
565 դիտում
19:09 31-12-2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդես է եկել ամանորյա ուղերձով