211652_close_icon
views-count130389 դիտում article-date 14:56 05-10-2021

Խոշոր ավտովթար՝ Գավառում. 12-րդ դասարանի աշակերտուհին, վարելով իր բարեկամի Նիվան, վթարի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Էմմա Ա-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի կողաքարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էմմա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել է, ապա դուրս գրվել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարորդի ազգականինն է եղել, իսկ վարորդը սովորում է Գավառի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր