96632 դիտում
23:03 22-12-2017
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. 12-րդ դասարանի աշակերտուհին մոր հետ վիճաբանելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում մարզի բժշկական կենտրոններից մեկից տեղի Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել տարածքի Ոստիկանության օպերատիվ խումբը՝ հետաքննչական և համայնքային բաժանմունքների ծառայողների գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակչուհի, 17-ամյա Ն. Հ.-ն է, ով ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի է:
Պարզվել է նաև, որ նա անձնական հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, ինչից հետո ննջասենյակի պահարանից վերցրել է դեղատուփը և իր ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է տարբեր տեսակի դեղահաբեր:
Նրան հայտնաբերել է մայրը՝ արդեն ուշագնաց վիճակում, ինչից հետո երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1729 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
922 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
961 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը