211652_close_icon
views-count26140 դիտում article-date 21:30 04-10-2021

Զովունի գյուղի գերեզմաններում ոչ մի հարձակում տեղի չի ունեցել պահակի վրա. այդ ամենը կազմակերպել է նա, հրկիզելով ավտոմեքենան, ապա մերկացել և կապել է իրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և հետաքննական բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նոր մանրամասներ են պարզել հոկտեմբերի 2-ին Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում իբրև ծեծի ենթարկված, նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանին պատկանող ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանների  կողմից իրականացված հսկայածավալ, ճիշտ և գրագետ գործողությունների արդունքում Կ. Ասատրյանը խոստովանել է, որ իր կողմից կատարվել է հանցագործության  ձևացում:

Ոչ մի հարձակում նրա նկատմամբ չի եղել, ինքը՝ լինելով ոչ սթափ և ոչ ադեկվատ վիճակում, հրկիզել է իրեն պատկանող ավտոմեքենան, այնուհետև մերկացել, իսկ հետո արդեն ժամանած Երևանի թիվ  13  ջոկատի փրկարարները  բժիշկերի հետ  նրան տեղում օգնություն են ցուցաբերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Անիի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  Զովուի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել:

Օպերատիվորեն ժամանել էր ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել էին վառվող ավտոմեքենա և սկսել  հրդեհաշիջման աշխատանքները:  Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել էին կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:

Հրշեջները  իրենց վրայից հանել էին հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել էին օպերատիվորեն  ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության  Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ  Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի  օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել էր նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ  Համբարձում Հարությունյանը:

Ոստիկանները պարզել էին, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն էր, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի       


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր