211652_close_icon
views-count3107 դիտում article-date 20:15 04-10-2021

Հայաստանի ներկայացուցիչները իրենց հետ հայրենիք բերեցին 40 մեդալ և պարգևների հաշվարկով ՝ թիմային հաղթանակ

Հայ մարզասերի համար սովորական է դարձել մեր ծանրորդների հաղթարշավը միջազգային պաշտոնական մրցումներում: Հերթական տպավորիչ արդյունքը գրանցվեց  Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում զուգահեռաբար անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդական առաջնություններում:

Հայաստանը ներկայացրել էր 17 մարզիկ: Չասենք թե նրանցից ովքեր հաջողության հասան: Թերևս  նշենք, որ միայն երկուսն անմասն մնացին մեդալներից, քանզի մյուս 15 –ը պատվո պատվանդանին կանգնեցին:

Երկամարտի ընդհանուր գումարով մեր շնորհալի և խոստումնալից  հերկուլեսներից ինը դարձավ չեմպիոն,  իսկ երեքական պատվիրակ ՝ արծաթե և բրոնզե մեդալակիր:

Ընդհանրապես Ֆինլանդիայի ստուգատեսում առանձին վարժություններում և երկամարտում Հայաստանի ներկայացուցիչները իրենց հետ հայրենիք բերեցին . . . 40 մեդալ և պարգևների հաշվարկով ՝ թիմային հաղթանակ:

Նմանը չունեցող հաջողության առթիվ շնորհավորում ենք մրցանակակիրների, մարզիչների, հանրապետական ֆեդերացիայի համերաշխ  համակազմին և ակնկալում նորանոր նվաճումներ:

Չկասկածենք հուսալի ապագային:

Նմանատիպ նյութեր