2182 դիտում
21:28 02-10-2021
Աբգարս ուրախությամբ հիշում էր, որ ուսերիս նստած Հանրապետության հրապարակում տեսել և լսել է Մեծ Ազնավուրին. Գեղամ Նազարյան
«Աբգարս Ազնավուրին շատ է սիրում։ Չէ, սխալվեցի, անչափ շատ է սիրում։ Ինձ, զորակոչվելուց առաջ անդադար խորհուրդ էր տալիս կարդալ Ազնավուրի Կյանքից կառչածը։ Դեռ չեմ կարդացել», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է:
«Ուրախությամբ հիշում էր, որ ուսերիս նստած Հանրապետության հրապարակում տեսել և լսել է Մեծ Ազնավուրին։
Ահավոր զայրացած էր, բարկացած էր, որ Ազնավուրի մահվան օրը նիկոլը վերածեց իր քմահաճույքների բավարարման հերթական ցինիկ դրսեւորման՝ Ազգային ժողովի շրջափակմանը։
Այդ օրը նիկոլի հրամանով Ազգային ժողովը շրջափակած յուրաքանչյուր մարդ պատասխանատու է Աբգարիս ու մյուս տղերքի նահատակության համար։ Ձեր չափով դուք մեղավոր եք։
Այսօր մեր Մեծ Շառլը արդեն երեք տարի է Երկնքում է։ Եւ ես հավատում եմ, որ Աբգարս այն աստիճանի վրա է Երկնքում, որ հանգիստ կարող է զրուցել Ազնավուրի հետ ու տալ իր ուզած բոլոր հարցերը, իսկ Շառլն էր կպատմի, թե ինչ էր զգում որդու անժամանակ մահից հետո՝ անամոքելի ցավ եւ ...
Աստված հոգիդ լուսավորի մեծ մարդ, մեծ հայ, Մեծ Ազնավուր։
Տղերք ջան Աստծո հետ եք, ես գիտեմ։
Պատերազմ. Օր 6»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1978 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր
1654 դիտում
11:18 03-02-2025
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել