211652_close_icon
views-count2812 դիտում article-date 10:13 02-10-2021

Հրահանգ կա՝ աստիճանաբար ձերբազատվել ընդդիմախոս դասախոսներից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին զրկել դասավանդելու հնարավորությունից։ Մոտ երկու ամիս առաջ ՊԿԱ-ն նման որոշում էր կայացրել նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, մեկ այլ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի առումով՝ հրաժարվելով նոր աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ:

Ըստ էության, գործ ունենք բացառապես քաղաքական որոշումների հետ, որոնք ի ցույց են դնում Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանությունների անընդհատ աճող վախերը ընդդիմադիր բոլոր գործիչներից: Մեր տեղեկություններով, չնայած լսարաններում քաղաքական գնահատականներ չեն հնչեցվել նշյալ դասախոսների կողմից, այդուամենայնիվ, իշխող ուժի համար նրանց՝ հենց միայն լսարան մտնելն ինքնին գնահատվում է որպես քաղաքական «ակցիա»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս գործընթացը միայն ՊԿԱ-ով չի սահմանափակվելու, կա հրահանգ աստիճանաբար ձերբազատվել ընդդիմադիր ուժերը ներկայացնող, ինչպես նաև անկուսակցական, բայց ընդդիմախոս դասախոսներից նաև այլ բուհերում, հատկապես ԵՊՀ-ում, որտեղ իշխանությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է գործուղել առաջին հերթին բուհում «զտումներ» իրականացնելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր