211652_close_icon
views-count1422 դիտում article-date 10:59 04-04-2015

Պուտինի ընդդիմախոս Սլավա Ռաբինովիչի անդրադարձը ՌԴ-ում հասունացող քաղաքական գործընթացներին. «168 Ժամ»

Ռուսաստանցի հեղինակավոր ֆինանսիստ, Diamond Age Capital Advisors-ի ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Սլավա Ռաբինովիչը «168 Ժամ» թերթի հետ զրույցում՝ անդրադառնալով ՌԴ-ում հասունացող քաղաքական գործընթացներին, ասաց. «ՌԴ տնտեսության մեջ այնպիսի անդառնալի գործընթացներ են սկսվել, որոնք կարող են հանգեցնել` ինչի ասես, ավելին, այդ գործընթացները չափազանց իներցիոն բնույթ են կրում, ուստի, եթե մենք նույնիսկ պատկերացնենք սցենար, որը շատ քիչ հավանական է` ռեժիմի փոփոխություն` պալատական հեղաշրջման միջոցով, ապա նույնիսկ այս պարագայում, երբ ռեժիմը ոչ ամբողջությամբ է փոխվում, այնպիսի իներցիոն գործընթացները, որոնք արդեն սկսվել էին, չեն կարող կանգ առնել, հետևանքները կզգացվեն դեռ տասնյակ տարիներով, ինչն էլ երկիրը տանում է դեպի բետոնե պատ, իսկ բետոնե պատին Ռուսաստանի հարվածը դաժան է լինելու։ Իսկ թե որքանո՞վ այնպիսի երկրները, ինչպիսին Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանն են, կկարողանան կանգնել սպառնալիքի տակ, կարծում եմ, որ չեն կանգնի, քանի որ մինչ Պուտինը սկսի այս երկրների նկատմամբ իրականացնել «Ռուսական աշխարհի» իր ծրագիրը, կբախվի բետոնե պատին և չի հասցնի իրականացնել իր ծրագրերը»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր