Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի և այլ երկրների դասախոսներից և ուսանողներից բաղկացած խմբին
Հունիսի 26-ի առավոտյան Արամ Ա կաթողիկոսն ընդունել է համալսարանական Անգլիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած դասախոսներից և ուսանողներից բաղկացած խմբի:
Ուսանողները մասնագիտացել են Միջին Արևելքի քրիստոնեությանն առնչվող հարցերում, իսկ դասախոսները այդ հարցերի վերաբերյալ կարևորագույն հրատարակությունների հեղինակներ են։
Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձել է հայ եկեղեցու, Միջին Արևելքի ու ընդհանրապես միջեկեղեցական շարժմանը վերաբերող հարցերին, ինչից հետո պատասխանել է վերոնշյալ ոլորտներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրեն ուղղված հարցերին:
Հանդիպման ավարտին Օքսֆորդի համալսարանի Միջին Արևելյան բաժանմունքի դասախոսը Արամ Ա կաթողիկոսին հրավիրեց դասախոսություն կարդալու «Միջին Արևելքի ներկայիս իրավիճակը և քրիստոնեության դիմագրաված մարտահրավերները» թեմայով: