Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Tert.am-ը։
«Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պարտություն, զոհեր ու բազմաթիվ գերիներ։ Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։
Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը: Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։
Այսպիսին է տեսնում նախագահ Քոչարյանը Հայաստանի ապագան»,- ասված է Քոչարյանի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութին կից գրառման մեջ: