19297 դիտում
09:33 30-09-2021
Հոկտեմբերի 1-ից իսկական տեռոր է սկսվելու․ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարի հայտնի որոշումն ուժի մեջ մտնելուց՝ հոկտեմբերի 1-ից առաջ մասնավոր եւ պետական հիմնարկներում բաց տեքստով սպառնում են աշխատակիցներին՝ կա՛մ ՊՌՇ թեստ եք ներկայացնելու, կա՛մ պատվաստվելու եք։ Որոշ համայնքապետերի վրա, ըստ ամենայնի, պլան է դրված, կամ նրանց խոստացել են խրախուսել, եթե պատվաստումների լավ ցուցանիշ ցույց տան։
Վերջին օրերին մի քանի համայնքից ահազանգեր ենք ստանում, թե համայնքապետարանների աշխատակիցները զանգում եւ թոշակառուներին են փորձում մոլորեցնել, որ եթե չպատվաստվեք, թոշակ չեք ստանա։ Բայց միասնական մոտեցում չկա անգամ պետական հիմնարկներում եւ նախարարություններում:
ԿԳՄՍՆ-ից մեզ ասացին, որ թեստերը պահանջելու են հոկտեմբերի 14-ից, իսկ արդարադատության նախարարությունից` հոկտեմբերի 1-ից: Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ:
Որոշ տեղերում զգուշացրել են, որ հոկտեմբերի 1-ից իսկական տեռոր է սկսվելու․ հիմնարկի շեմին ստուգող է կանգնելու, եւ այդ օրն արդեն թույլ չեն տալու շենք մտնել այն աշխատակցին, որը տեղեկանք չի ունենա: Ուղարկելու են տուն եւ անհարգելի բացակա են դնելու, ապա պահելու են աշխատավարձից: Հաջորդ օրերին սանկցիաները խստացվելու են, ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1850 դիտում
09:49 19-06-2019
Կաշառք պահանջելու մասին հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր է կիրառվում․ «Ժամանակ»
4023 դիտում
16:44 05-05-2020
Վարդենիսի հիվանդանոցի և պոլիկլինիկայի ինքնամեկուսացված աշխատակիցների թեստերը բացասական են եղել
Այս բաժնից
1951 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1570 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»