211652_close_icon
views-count3810 դիտում article-date 16:44 05-05-2020

Վարդենիսի հիվանդանոցի և պոլիկլինիկայի ինքնամեկուսացված աշխատակիցների թեստերը բացասական են եղել

Վարդենիսի հիվանդանոցի 76 և պոլիկիլինիկայի 64 աշխատակիցների ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետը լրացել է մայիսի 2-ին․ նրանց շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերը բացասական են եղել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղերքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։ Բուժհաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։ Առողջ եղե՛ք»,- գրել է մարզպետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր