50474 դիտում
10:12 30-04-2021
Արաբկիրցիները դիմում են Նիկոլ Փաշինյանին. «22 հարկանի «մահաբեր» շենք կառուցելու փոխարեն այդ վայրում եկեք կառուցենք արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների անվան պուրակ».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ ապրիլի 29-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 51 փողոցի հ 3/1 հասցեի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի և հարակից սեփական տների բնակիչները հավաքվել էին շենքի հարևանությամբ կառուցվող 20-22 հարկանի շենքի մոտ ու պահանջում էին, որպեսզի կառավարությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հետևություններ անեն, թե ինչի համար են նշված վայրում հերթական երկնաքեր հիշեցնող շենքի կառուցման նպատակով խախտում բազմաթիվ քաղաքաշինական նորմեր։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ անգամ հայտարարել են, թե հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ոչ մի նման տիպի շենքեր չեն կառուցվելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետք է պահպանվի ամեն մի կանոն, այդ թվում՝ հակահրդեհային, բնակիչների էվակուացման պայմանները։ Ո՞վ է տեսել՝ մի ամբողջ շենք, որտեղ կա մոտ 600 բնակարան, բնակիչներով հայտնվեն անելանելի վիճակում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքով են առաջնորդվում, արդյո՞ք մտածել են հետևանքների մասին։ Մեզ մեղադրում են, թե դեմ եք Երևանում նոր շենքերի կառուցմանը։ Այդ մենք չենք դեմ, դուք եք սխալ հաշվարկներ կատարել։ Թամանյանը, երևի, հիմա գերեզմանում իր տեղը չի գտնում։ Մենք ուրախանում ու ողջունում ենք, երբ կառուցվում է նորը, բայց «բռնաբարելով»՝ նորը լավ բանի չի բերի։ Նույնիսկ առաջարկություն ունենք, որ էս տարածքում ստեղծեն նաև մեր ուժերով, մի հրաշալի զբոսայգի և այն ուզում ենք՝ անվանակոչվի արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի հերոսների անունով, քանի որ գաղտնիք չէ՝ նաև Արաբկիր վարչական շրջանում բնակվող բազմաթիվ հերոս տղերք են նահատակվել այդ պատերազմում։ Վա՞տ կլինի, որ դա արվի, ու կանաչ զանգված ավելանա և այդ վայրը կդառնա նաև սրբատեղի։ Մենք բնակիչներով պատրաստ ենք մեր լուման ներդնել այդ վեհ գործում, թե չէ այդ բարձրահարկ շենքը, որ կառուցեցիք, ամիսներ հետո փաստի առաջ ենք կանգնելու։ Ուզում ենք՝ վարչապետը իր հսկողության տակ առնի այդ խնդիրը և եթե նրա կողմից լիազորված անձը գա այստեղ, լսի բնակիչներիս հուզող խնդիրը և, որ ամենակարևորն է, վարչապետին ճիշտ զեկուցեն, նա կողջունի մեր քայլերը և կսատարի, որպեսզի այդ հատվածում ստեղծենք հերոսների անվան այգի»։
Բնակիչները պատրաստվում են նաև դիմել Երևանի ավագանու անդամներին՝ իրենց տարածքից ընտրված պատգամավորին, ինչո՞ւ չէ, նաև՝ Արաբկիրում բնակվող հայտնի գործարարներին, որպեսզի իրենց մտահղացումը «միս ու արյուն ստանա»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նոր կառուցվող շենքի հիմքերը փորելու հետևանքով, որտեղ աշխատացնում են ծանր տեխինիկա, հարակից մի քանի սեփական տների ու բարձրահարկ շենքի վրա արդեն զգացվել են տխուր հետևանքները. առաջացել են ճաքեր, ու եթե դրա դեմը չառնեն, կարճ ժամանակում բարձրահարկ շենքն ու սեփական տները դառնալու են վթարային։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, SHAMSHYAN.com-ը տևական ժամանակ ահազանգեր էր ստանում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 51 փողոց հ.3/1 հասցեի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում, թե ինչպե՞ս կարող էր Երևանի քաղաքապետարանը 20-ից ավելի հարկ ունեցող բազմաբնակարանային շենքի կառուցման թույլտվություն տալ՝ հաշվի չառնելով ոչ մի անվտանգության պահպանման կանոններ։
Այսօր՝ ապրիլի 28-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Ուզում ենք իմանալ՝ Երևանի քաղաքապետարանը, որ էս թույլտվությունը տվել ա, մարմնի ո՞ր մասով ա մտածել։ Էդ 20-22 հարկանի շենքը, որ սարքեն, գոնե մտածե՞լ են բնակիչների անվտանգության մասին։ Աստված չանի, արտակարգ դեպք լինի՝ ասենք՝ հրդեհ, հրշեջ ու շտապօգնության ավտոմեքենաները ո՞նց են ազատ տեղաշարժվելու։
Ժամանած հրշեջ-փրկարարները ո՞նց են տարհանելու բնակիչներին։ Էլ չենք խոսում այն մասին, որ շենքի համար փորված հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչներիս համար։ Մի հատ կիսատ-պռատ ճանապարհ ունեինք, էն էլ արդեն ճաքեր է տվել ու էդ հատվածով ամեն օր անցնում ենք խաչակնքվելով, որ վատ բան չպատահի։ Անգամ էդ ճաքերն ու հսկայական տեխնիկայի աշխատացնելու ժամանակ մի քանի տներ ու շենքեր նենց են դղրդում, ասես երկրաշարժ լինի։
Մենք գիտենք, որ թույլտվությունը քաղաքապետարանն է տալիս, թաղապետարանն անզոր է, թաղապետարանի ձեռքից այդ լծակները վերցրել են։ Հիմա չգիտենք էլ՝ օգուտ կտա՞, եթե դիմենք Երևանի՝ չակերտավոր ասած՝ «կարգին» քաղաքապետին։ Մենք ուրախ ենք, որ նոր շենքեր են կառուցվում, կողմ ենք Երևանը զարգացնելուն, այդ թվում՝ շինարարական բնագավառում, բայց որ էս տեսակ պետք է զարգացնեն, ավելի լավ է՝ ոչինչ չանեն։ Երևանից դուրս էնքան ամայի տարածքներ կան, կարային էնտեղ կառուցեին, համ մայրաքաղաքի սահմանները կմեծանար, համ էլ հաստատ ավելի անվտանգ կլիներ, քան էստեղ, որ կառուցելուց հետո հետո ենք մեր մաշկի վրա զգալու, թե ինչ սխալ տեղ են ընտրել։
Հետաքրքիր է՝ ո՞ւր է նայել Երևանի ճարտարապետը, երբ նման թույլտվություն է տվել։ Երևի, չեն էլ բարեհաճել գան, տեղում տարածքն ուսումնասիրեն։ Թուղթ ա, տվել են, առանց նայելու ստորագրել են։ Մենք այդ կարծիքին ենք»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9741 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին