Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 26-ին մոլդովական Չորեսկու գյուղում կայացել է ընկերական երկրորդ հանդիպումը ֆուտզալի Մոլդովայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Մեր թիմը հաղթել է 5:2 հաշվով։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի նկատմամբ հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։