211652_close_icon
views-count5409 դիտում article-date 16:17 26-09-2021

«Երբ լսեցի անունս, կյանքս մի քանի վայրկյանում անցավ դիմացովս». «Միսս Աշխարհ Արմենիա 2021»-ի հաղթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

armtimes.com-ը գրում է. Վերջին օրերի ընթացքում Հայաստանում անկացվեցին երկու գեղեցկության մրցույթներ՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2021» և «Միսս Աշխարհ Արմենիա 2021», որի ընթացքում  տիտղոսներին մասնակցող 20 աղջիկներից ժյուրին ընտրեց 2 հաղթողի:

«Միսս Տիեզերք Արմենայի» հաղթողին «Հայակական ժամանակ»-ն արդեն ներկայացրել է իր ընթերցողներին: Զրուցել ենք նաև «Միսս Աշխարհ Արմենա 2021»-ի հաղթող հալեպահայ Միրնա Բզդիգյանի հետ:
 

19-ամյա Միրնա Բզդիգյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 2019 թվականի օգոստոսին: 17 տարեկան հասակում տեղափոխվել է Հայաստան՝ այստեղ ուսում ստանալու նպատակով։ Մեզ հետ զրույցում Միրնան պատմում է՝ 10 տարեկան է եղել, երբ Սիրիայում սկսվել է պատերազմը, որի հետևանքով էլ շատ է տեղափոխվել քաղաքից քաղաք։ 4 տարի բնակվել է Սիրիայի Դամասկոս քաղաքում։ Զբաղվել է լողով, եղել է Սիրայի լողի հավաքականի անդամ և շատ անգամներ Սիրիան ներկայացրել լողի մրցույթներում։ Ասում է՝ Սիրան սիրում է այնքան, որքան Հայաստանը, սակայն Հայաստանն իր սրտի երկիրն է:

«Փոքր տարիքից զբաղվելով լողով՝ ամեն ամառ մասնակցում էի համահայկական մրցումներին, ինչպես նաև ամեն ամառ այցելում էի Հայաստան։ Այդ օրերի տպավորությունները միշտ մնում էին հիշողությանս մեջ, և Հայաստանը ինձ սկսեց ձգել դեպի իրեն։ Սիրիայի և Հայաստանի միջև փոքր տարբերությունը միայն հասարակության միջև է, այլ տարբերություն չկա։ Ես էլ արդեն ինձ ժողովրդի մի մասն եմ զգում՝ ՀՀ քաղաքացի։ Սա իմ երկիրն է, չեմ զգում, որ այստեղ վաղուց չեմ ապրել կամ չեմ ծնվել։ Ամբողջ կյանքս Սիրիայում սպորտով եմ զբաղվել: Երբ եկա Հայաստան, այլևս լողով չզբաղվեցի: Այդ պատճառով հիմա ինձ լրիվ ուրիշ մարդ եմ զգում։ Այստեղ ավելի ինքնավստահ եմ, ավելի հասուն, որովհետև Հայաստանում սկսեցի իմ կյանքի գիծը շարունակել։ Սիրիայում փոքր էի և այլ մտածելակերպ ունեի։ Թե՛ Սիրիան, թե՛ Հայաստանն իմ հոգու մեջ յուրահատուկ տեղ ունեն»,- ասում է նա։

Մանրամասներն՝ այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր