211652_close_icon
views-count3398 դիտում article-date 22:39 22-09-2021

«Յուվենտուսի» կիսապաշտպանը Թուրինում «Ֆերարիով» վթարի է ենթարկվել

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուրն այսօր առավոտյան Թուրինում ՃՏՊ-ի մեջ է հայտնվել:
 
Դեպքը տեղի է ունեցել ճանապարհին՝ առանց լուրջ հետևանքների: Նշվում է, որ վթարի մեղավորը ֆուտբոլիստը չի եղել:
 
25-ամյա բրազիլացու «Ֆերարին» թեթև վնասվել է. կոտրվել է աջ հայելին:
 
Ուշագրավ է, որ Արթուրը «Ֆերարիով» մեկնում էր բուժկենտրոն, որտեղ հետազոտություն պետք է անցներ:
 
Ներկա պահին նա ապաքինվում է դեռևս հուլիսին աջ ոտքի վիրահատությունից:

Նմանատիպ նյութեր