Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողը դատի է տվել Ֆեյսբուքին՝ իր ազգանվան պատճառով
Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող, ներկայումս Վոլգոգրադի «Ռոտորի» գլխավոր մարզիչ Դմիտրի Խոխլովը դատի է տվել Ֆեյսբուք սոցիալական ցանցին: Պատճառն ավելի, քան զավեշտալի է:
Խոխլովը պարզաբանել է, որ ֆեյսբուքն իր ազգանունը ընկալում է որպես ուկրաինացիների հասցեին արհամարական որակում, երբ այն նշում են այլ մարդիկ և արդյունքում օգտատերերի հաշիվները ժամանակավորապես արգելափակվում են:
«Խնդիրն այն է, որ իմ ազգանունը արգելափակում են:
Այդ իսկ պատճառով ոչ ես, ոչ իմ ընկերներն ու ծանոթները չենք կարողանում նորմալ օգտվել ֆեյսբուքից և ինստագրամից: Բազմաթիվ մարդիկ են ինձ զանգահարել և հայտնել, որ ցանկացած հիշատակման դեպքում ազգանունս արգելափակվում է:
Որպես կանոն, պատիժը մեկ շաբաթ է տևում: Առաջին անգամ դա նկատել էինք այս գարնան վերջում», ասել է Խոխլովը:
Ինչպես հայտնել են Մոսկովյան դատարանից, որը քննարկում է Խոխլովի հայցը, գործի հետ կապված խնդիրներ կան, թե ինչպես ծանուցել և դատարան հրավիրել Ֆեյսբուքի ներկայացուցիչներին: Դատական հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 5-ին: