7860 դիտում
11:54 23-07-2014
Վարդան Ղուկասյանը՝ իր եղբորորդուն 17 տարով դատապարտելու մասին. երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է տարածվում, դա էլ լավ չէ
Բոլորս էլ կողմ ենք, որ նմանատիպ արարքները պետք է պատժվեն եւ զգան, որ օրենքը գերակայում է մեր երկրում: Երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է անդրադառնում, դա էլ լավ բան չի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Շիրակի ընդհանուր իրավասության կողմից ի կատար ածված դատավճռին, որով Վարդան Ղուկասյանի եղբոր որդուն` Վահե Ղուկասյանին, Արտյոմ Կարապետյանի՝ «Շեկոյի» սպանության համար դատապարտեցին 17 տարվա ազատազրկման:
Խոսելով դատավարության ընթացքից՝ Վարդան Ղուկասյանը ասաց. «7 վկա դատարանում կանգնում ասում է, որ առաջինը Վահե Ղուկասյանին են կրակել: Նա հետո է գնացել, զենք վերցրել, կրակել, բայց դա հիմք չեն ընդունում՝ ասելով, թե առաջին ցուցմունքներն են իրենց պետք: Հետո՝ այն տղան, որ առաջին ցուցմունքով ասում է, թե 2 ժամ հետո իջնելով մեքենայից՝ խանութի մոտ նոր կրակոցի ձայն է լսել: Իսկ 1 ամիս հետո նոր ցուցմունք է տալիս եւ ասում, թե՝ չէ, ես մեքենայի մեջ էի: Այդ երեխայի առաջին ցուցմունքը հիմք չեն ընդունում, իսկ նրանց առաջին ցուցմունքն են ընդունում: Այսինքն` այս 1 տարվա դատավարությունը առոչինչ էր, եթե նման վճիռ պետք է ընդունեին այդքան քննություններից հետո: Հայաստանում նման բան լսե՞լ էիք»:
Վարդան Ղուկասյանի խոսքով՝ ամբողջ քաղաքը եւ մարզը զարմացած է այդ վճռից: «Բոլորս էլ կողմ ենք, որ նմանատիպ արարքները պետք է պատժվեն եւ զգան, որ օրենքը գերակայում է մեր երկրում: Բայց, երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է անդրադառնում, դա էլ լավ բան չէ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, ասաց . «Կապրենք, կտեսնենք, վերեւն Աստված կա»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54Բ շենքի մոտից փոխհրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ Շեկոյի վրա ինքն է կրակել:
Նմանատիպ նյութեր
2283 դիտում
10:15 10-04-2014
Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը շատերին արգելել է այցելել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն. Ժողովուրդ
10765 դիտում
17:54 08-03-2018
Անգլիայում ֆուտբոլիստին խաղադաշտից հեռացրել են ազգանվան պատճառով
Այս բաժնից
1579 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ