Անգլիայում ֆուտբոլիստին խաղադաշտից հեռացրել են ազգանվան պատճառով
Անգլիական «Հեմել Հեմփսթեդ Թաուն» և «Իսթ Թարոք» կիսապրոֆեսիոնալ թիմերի միջև հանդիպման ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել, որը կապված է եղել ֆուտբոլիստ Սանչես Ուոթի հետ:
Քանի որ ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա նշված են եղել բացառապես համարները, մրցավարը դեղին քարտ ցույց տալիս պետք է հարցներ խաղացողի ազգանունը:
Սանչես Ուոթին դեղին քարտ ցույց տալու համար մրցավարը հարցրել է ազգանունը, և նրա պատասխանը ծաղր համարելով՝ միանգամից կարմիր քարտ է ցույց տվել:
27-ամյա անգլիացին նշել է իր ազգանունը՝ Ուոթ, ինչը հնչում է այնպես, ինչպես՝ «What?» հարցը, և դա մրցավարին գցել է թյուրիմացության մեջ:
Միայն «Հեմել Հեմփսթեդ Թաունի» խաղացողների պարզաբանումից հետո է մրցավարը չեղարկել կարմիր քարտն ու խաղադաշտ վերադարձրել Ուոթին, որը՝ ի դեպ, գոլի հեղինակ է դարձել, իսկ նրա թիմը հաղթել է 2:0 հաշվով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
The phantom red card at @hemelfc
— Ollie Bayliss (@Ollie_Bayliss) March 6, 2018
This seemed to happen:
The Ref asks Sanchez Watt for his name.
Watt gives it repeatedly but the ref hears it as ‘What? What?’
The ref shows him a red for dissent.
Parkes explains to the ref who rescinds the card.
@NonLeagueCrowd @HemelFans pic.twitter.com/z14PtEcGJZ