823 դիտում
13:30 28-08-2019
Ալեն Սիմոնյանը քննադատվում է ֆեյսբուքին մեծ ժամանակ հատկացնելու համար. «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող քննադատություններին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ալեն Սիմոնյանը քննադատվում է ֆեյսբուքին մեծ ժամանակ հատկացնելու համար․
2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 54 հոդված, որոնցից 7-ը եղել է բացասական, 47-ը՝ չեզոք։
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չկան, քննադատական հոդվածներն ու հոդվածների թիվն էլ առանձնապես մեծ չէ, սակայն արձակուրդային այս շրջանում տարաբնույթ բացասական հրապարակումներ կան։
Ալեն Սիմոնյանին մասնավորապես քննադատել են ֆեյսբուք սոցիալական ցանցին մեծ ժամանակ հատկացնելու համար։ Նրա մեկնաբանությունները ֆեյսբուքի օգտատիրոջ հետ դրական չեն դիտարկվել։
Ալեն Սիմոնյանին քննադատել են նաև գեներալ Սամվել Կարապետյանի մասին դատողությունների համար։ Հասարակական շրջանակներում չեն ընդունում նրա մեկնաբանությունները և դա արտացոլվում է լրատվական դաշտում։
Ըստ լրատվականների՝ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե իրենց՝ Լիբանան կատարած այցը կազմակերպել են տեղի դաշնակցականները, չի համապատասխանում իրականությանը։ Նույն լրատվականը պնդում է, որ դաշնակցության լիբանանյան թևից այդ տեղեկությունը հերքել են։
Սակավ հոդվածների մեջ մեծաթիվ քննադատությունները պետք է մտահոգիչ լինեն ԱԺ փոխնախագահի թիմի համար»։
Նմանատիպ նյութեր
2213 դիտում
18:21 22-09-2021
Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողը դատի է տվել Ֆեյսբուքին՝ իր ազգանվան պատճառով
2450 դիտում
19:20 08-02-2019
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին
Այս բաժնից
496 դիտում
13:52 26-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
2833 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը