211652_close_icon
views-count1993 դիտում article-date 23:40 20-09-2021

ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման այսօրվա հնարավորություններին, տեղեկացնում է aysor.am։ 
 
«Կարծում եմ՝ հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի։ Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը», - ասել է նա։

Դեսպանի խոսքով՝ դժվարությունները, տարակարծություններն ու լարվածությունը հաղթահարելու համար այս սկզբունքներն այսօր էլ կարող են ուղղորդող լինել բանակցությունների համար։

Մանրամասներն ՝ այստեղ

Նմանատիպ նյութեր