211652_close_icon
views-count61761 դիտում article-date 11:16 19-09-2021

Քեզ բացակա չենք դնի. Արմավիրի մարզի Դողս գյուղում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արտակ Գրիգորյանին նվիրված «Ծնունդից անմահություն» խորագրով միջոցառում-հերոսապատումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի  18-ին, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Դողս գյուղում տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, նույն գյուղում ծնված Արտակ Գրիգորյանին նվիրված հուշ-երեկո:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանը, այն կրում էր «Ծնունդից  անմահություն» խորագիրը, որը փոքրիկ միջոցառում-հերոսապատում էր՝ նվիրած  հերոսին, որին ներկա էին նաև  հանրապետության  տարբեր մարզերից ժամանած հերոսածին մայրեր, որոնց որդիները նույնպես նահատակվել էին 44-օրյա պատերազմում:

Գյուղում  Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ տեղի ունեցած հուշ-երեկոյի ժամանակ  ամեն անգամ հնչում էր. «Ձեզ բացակա չենք դնի, ձեր կյանքով դուք մեզ կյանք տվեցիք:  Արտակի ու նրա նման  առյուծածին զինվոր տղերք ապացուցեցին, որ իրենք այդ պատերազմում չեն պարտվել: Իրենք հաղթել են ու այդ հաղթանակը ամրագրել են իրենց արյամբ»,-ասում էին մասնակիցները:

Հուշ-երեկոյի  ժամանակ իրենց կենդանի երգուպարով ու ասմունքով մասնակիցները հուզեցին առանց այն էլ հպարտության արցունքներով պատված հերոսների մայրերին: Մայրեր, որոնք ճիշտ է, վշտի ու ցավի մեջ էին, սակայն բաց ճակատով ի լուր աշխարհի կարող են հայտարարել, որ իրենք հերոսածին մայրեր են:

 Միջոցառման ժամանակ աղջիկներից ամեն մեկը ներկա գտնվող հերոսների մայրերին փոխանցեց նրանց հերոս որդիների լուսանկարները:

Արտակ Սեյրանի Գրիգորյանը ծնվել է 2002 թ. հունվարի 28-ին՝ Էջմիածնի շրջանի` Դողս գյուղում։ 2020 թ. ավարտել է Դողսի միջնակարգ դպրոցը, հուլիսի 30-ին զորակոչվել բանակ։ Ծառայել է Մեղրիի` Ագարակ զորամասում։

Հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է Իշխանաձոր, եղել է URAL-ի վարորդ, հրետանավոր։ Կռվել է` Ջաբրայիլում, Այգեհովիտում, Իշխանաձորում։

Արտակը շատ էր սիրում իր հայրենի Դողսը: Երբ գնացել էր Իշխանաձոր, զանգում ասում էր` «Մամ, գյուղիցս հետո մենակ էս գյուղն եմ սկսել սիրել»:

Ընկել է իր ՍԻՐԵԼԻ ԻՇԽԱՆԱՁՈՐԻ համար մղվող կռվում հոկտեմբերի 18-ի երեկոյան։ ԱԹՍ-ի հարվածը խլեց 5 հերոսների կյանքը։


Դեկտեմբերի 19-ին գտնվել է աճյունը։  Հուղարկավորությունը կայացել է փետրվարի 9-ին։

Արտակը ազնիվ, բարի, կամեցող տղա էր, բոլորն էին սիրում իրեն, անավարտ մնացին երազանքներ, նպատակներ, հիշողություններ դարձան, կոտրվեց, փշրվավ, անէացավ

 Բանակի օրը ծնվեցիր ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Հավերժ զինվոր, ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ


 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 403+
403+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր