211652_close_icon
views-count16390 դիտում article-date 13:10 18-09-2021

Քոչարյանը Ռուսաստանի ամենավստահելի ուժն է և կետը Հայաստանում. Մանուել Մանուկյան

Ամբողջ հեղափոխություն կոչվածը ուղղված էր հենց Քոչարյանի դեմ և դա արդեն փաստ է, թալան մալան կապ չունի վստահեցնում եմ, խնդիրը միայն մի բանում էր, որ Քոչարյանը Ռուսաստանի ամենավստահելի ուժն է և կետը Հայաստանում, հարվածը Ռուսների դեմ էր, Քոչարյանի դեմ արվածը արտաքին ուժերի պատվեր էր և դա Ձեզ վստահեցնում եմ 100% ով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը:

«Հենց սա է այն բացահայտ փաստը, որ Հայաստանը ամեն գնով փորձում են պոկել Ռուսաստանից։

Սիրեք Ռոբերտ Քոչարյանին թե չսիրեք, նա ռուսների ամենավստահելի գործընկերն է, այդ վստահությունը իր տեսքի համար չէ որ ունի, այլ իր ապրած կյանքի։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի համար շատ մեծ ռեսուրս է։ Երկրներ կան, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների համար տասնյակ տարիներով տանջվում են, բազմաթիվ դիվանագետներ են փոխում, միլիոնավոր դոլարներ ծախսում, բայց Հայաստանը ունի Ռոբերտ Քոչարյան և նրա ուժը վստահությունը օգտագործելու փոխարեն հակառակն է անում։ Հիմա մեկը կասի բա սաղ ծախելա ռսին, ռսների հետ էսա արել, ենա արել, հա ճիշտեք, բա հենց դրա արդյունքումա այդ լավ հարաբերությունները ձևավորվում։ Երկու ընկեր լավ ընկերներ են դառնում, երբ իրար հետ ամեն բան անում են և լավ և վատ և վերջում էլ իրար չեն դավաճանում, չենք գցում ու չեն ծախում։ Հենց այդպես է ձևավորվում վստահությունը և հենց դա ի նկատի ունեմ, որ ասում եմ Ռոբերտ Քոչարյանը իր ապրածով է Ձեռք բերել ռուսների հետ այդ վստահությունը։

Ռոբերտ Քոչարյանին որպես անձ և անհատ մի դիտարկեք, նրան ավելի այլ աչքերով նայեք և նրա դեմ այս քայլերը մեր երկրի վիճակը ավելի են վատացնելու։ Հենց սա է բերում երկրի կործանման, զինվորները կոտորվում են, պետությունը կորցնում ենք և գնալով դառնալու ենք անհայրենիք։ Ամբողջ հեղափոխություն կոչվածը ուղղված էր հենց Քոչարյանի դեմ և դա արդեն փաստ է, թալան մալան կապ չունի վստահեցնում եմ, խնդիրը միայն մի բանում էր, որ Քոչարյանը Ռուսաստանի ամենավստահելի ուժն է և կետը Հայաստանում, հարվածը Ռուսների դեմ էր, Քոչարյանի դեմ արվածը արտաքին ուժերի պատվեր էր և դա Ձեզ վստահեցնում եմ 100% ով։

Քոչարյանի և իր թիմի բացահայտ Ռուսների կողմ լինելը անընդունելի է աշխարհի հակառակ կողմի մի շարք ուժերի համար։ Մեծ պետությունների և միջազգային հարաբերությունների մեջ Քոչարյանը շատ փոքր մի կետ է, բայց նրանով զբաղվում են մի պարզ պատճառով, որովհետև նա ռուսների հետ է և ռուսների հակառակորդները պետք է թուլացնեն ռուսներին , թուլացնելու համար պետք է անջատեն այն վստահելի կետերից, որոնց վրա հենված է Ռուսաստանը։

Պետք է անկեղծ լինեմ և խոստովանեմ, որ արևմտյան մի շարք ուժերի, Թուրքիայի ,ԱՄՆ ու Մեծբրիտանիայի մոտ բավականին ստացվել է երկրների ներսից քայքայել և երկրները նվաճել հենց երկրի ներսից՝ մեծ փողերի օգնությամբ։ Ռուսաստանը զգացել է այդ վտանգը և իր բացը , հենց դա է պատճառը, որ Ռուսաստանը միութենական պետություն է ուզում ստեղծել , որովհետև իր տիրապետության տակ եղած մանր ու միջին պետությունները իրենից փորձում են պոկել և եթե այսպես շարունակվի ու իրենք ոչինչ չանեն մի գուցե պոկեն և դրա վառ օրինակներն են՝ Վրաստանի , Բելառուսիայի, Հայաստանի օրինակները։

Եթե Ռուսներից պոկեցին Հայաստանը և այլ երկրներ , ռուսները կրկնակի կթուլանան։ Ինչպես մենք էինք ասում Արցախը մեր դարպասն է, այդպես ռուսների համար Հայաստանը իրենց երկրի դարպասն է։ Ամենայն անկեղծությամբ, ով ինչ հանցանք արել է պետք է պատժվի օրենքի առաջ, բայց վստահաբար զգում եմ և գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանին ոչ թե հանցանքի կամ այլ բանի համար են հարձակումների ենթարկել և ենթարկում, այլ կատարում են կոնկրետ արտաքին ուժերի պատվերներ, հրամաններ, այդ թվում թուրքական և ադրբեջանական ուժերի։

Այս ամենի մեջ ամենածանրը հենց դա է, որ թշնամի երկրների ցանկություն է Քոչարյանին և իր թիմակիցներին չեզոքացնել, նրանք առաջին քայլով դա անելով հասան հաջողության և հաղթեցին պատերազմը, հիմա կրկնապատիկ ուժեր են դնում, որ շարունակեն Քոչարյանին չեզոքացնել, որպիզի շարունակվի իրենց հաջողությունները։ Պատերազմից հետո ազգի մի զգալի մաս ուշքի եկավ , ճշմարտությունը բավականին ջրի երես եկավ և մտածող մարդիկ հասկացան թե ինչ է կատարվում ու ինչ ծուղակի մեջ են գցել մեզ բոլորիս 2018թ ի հայտնի հեղափոխություն կոչված սրբապղծությամբ»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր